▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռոբերտ Քոչարյանի ժամանակ իրեն տուզիկի պես պահող Իլհամը հիմա գամփռ է ձևանում»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հերթական հոխորտանքն է հղել Հայաստանի ու Արցախի հասցեին, որտեղ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունն էր հիշատակում։

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն, արձագանքելով Ադրբեջանի նախագահին,ֆեյսբուքյան էջում գրել է հետևյալը․

«Ըստ երևույթին, Ալիև կրտսերը ոչ մի կերպ չի կարողանում մոռանալ, թե ում են իրենք պարտվել ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ: Ռոբերտ Քոչարյանի ժամանակ իրեն տուզիկի պես պահող Իլհամը հիմա գամփռ է ձևանում: Նախագահ Քոչարյանին նա պարտվել է բոլոր առումներով, և այդ պատմությունը անհնար է վերաշարադրել, որքան էլ նա այսօր աքլորանա»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին