«Ռոբերտ Քոչարյանի մոտ ուռուցք է եղել, որն էլ վիրահատել են։ Կարևորն այն էր, որ չարորակ բջիջներ չեն հայտնաբերվել ուռուցքի մեջ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նրա որդին` Լևոն Քոչարյանը։
Լեւոն Քոչարյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է գար նիստին․ «Չեմ կարծում խնդիր լինի։ Վիրահատական խնդիրները լուծված են, ամեն օր ավելի լավանում է, տեղաշարժման խնդիր չունի»։
Հիշեցնենք, որ Քոչարյանին վիրահատել են հոկտեմբերի 9–ին «Իզմիրյան» բժշկական կենտրոնում։ Վիրահատությունից հետո նրան տեղափոխել էին «Կենտրոն» ՔԿՀ։