▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից. բուժումն այս պահին ավարտվել է

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանն այսօր դուրս է գրվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրել է բ/կ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը:

Վերջինիս փոխանցմամբ՝ Քոչարյանի ստացիոնար բուժումն այս պահին ավարտվել է: Հետագայի մասին Մանուկյանը ոչինչ ասել չի կարող:

Քոչարյանը տեղափոխվել է «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին