▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանն ազատ չի արձակվի

Երևանի ընդհանուր իրավության դատարանը հրապարակել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը: Ըստ որոշման՝  Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանավորված: Դատավոր Աննա Դանիբեկյանը այդպիսով մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունները:

 

Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն էին ներկայացրել Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Բացի նախկին վարչապետների միջնորդությունից, երկու միջնորդություն էր ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը։ Դրանցից մեկը իրենց պաշտպանյալի առողջական վիճակը հաշվի առնելով խափանման միջոցը փոխելու, մյուսը՝ գրավի դիմաց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին էր։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 19-ին:

Հավելենք, որ երեկ Քոչարյանի գրասենյակը տեղեկացրեց, որ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահը վիրահատվել է։ Քոչարյանն այսօր չէր բերվել դատարան, նա գտնվում է հիվանդանոցում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին