▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոման Բաղդասարյանը հերոսի հորը գցել է գետնին․․․

Տեղեկացրել ենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներն այսօր վաղ առավոտից հավաքվել էին Գլխավոր դատախազության շենքի մոտ և կարճ հանդիիպում են ունեցել Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ։

Ակցիան արդեն ավարտվել էր, երբ Գլխավոր դատախազության շենքի մոտ հայտնվեցին 2 տղամարդ և սկսեցին լուսանկարվել դատախազության շենքի ֆոնին, որտեղ նաև զոհվածների հարազատներն էին հավաքված։ Նրանց նախ նախատեցին զոհվածների մայրերը, ինչից հետո իրավիճակը լարվեց։

Պարզվեց՝ 2 տղամարդկանցից մեկը Ռոման Բաղդասարյանն էր, որը Նիկոլ Փաշինյանի աջակիցն է։ Ծնողները պնդեցին, որ նրան հատուկ էին ուղարկել դատախազության մոտ, որպեսզի սադրի և բախում հրահրի, քանի որ ծնողները վիրավորել էին Փաշինյանին։

Տղամարդկանցից մեկին հաջողվեց փախուստի դիմել, սակայն մյուս տղամարդուն մի քանի ծնողներ ծեծի ենթարկեցին։ Ծնողների պնդմամբ՝ առաջինն այդ տղամարդը սադրեց և վիրավորեց զոհվածի հորը, ինչից էլ բախում սկսվեց․

http://asekose.am/filemanager/uploads/2021/12/week-1/romanbaghdasaryan.jpg

«Նիկոլի շունը՝ Ռոման Բաղդասարյանը, հերոսի հորը խփեց՝ գցեց գետնին»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին