▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոման Բերեզովսկին պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Հայաստան-Բելառուս ընկերական խաղով Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին հրաժեշտ է տվել մեծ ֆուտբոլին: 

Հրաժեշտի հանդիսավոր արարողության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայկական սպորտի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, ֆուտբոլի ասպարեզում ունեցած հաջողությունների և մարզական նվաճումների համար Ռոման Բերեզովսկուն պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: 
Ազգային հավաքականի կազմում 93 հանդիպում անցկացրած լեգենդար դարպասապահը ընդամենը 5 րոպե է անցկացրել խաղադաշտում, որից հետո ֆուտբոլասերների ջերմ ծափողջյունների ներքո դուրս է եկել խաղադաշտից:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին