Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» թիմ: Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կրիշտիանու Ռոնալդուն, հաշվի առնելով գովազդային պայմանագրերը, յուրաքանչյուր մրցաշրջանում կստանա մոտ 200 միլիոն եվրո, ինչը ֆուտբոլի պատմության մեջ ամենամեծ գումարն է։ Ինչպես հայտնում է Marca թերթը, 37-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը սաուդյան ակումբի հետ կնքած պայմանագրով կկազմի 100 միլիոն եվրոյից մի փոքր պակաս, մնացած գումարը նա կստանա գովազդների հաշվին։
Պորտուգալացի ֆուտբոլիստը կնքել է 2,5 տարվա պայմանագիր։ Այնուհետև, նա կլինի Սաուդյան Արաբիայի դեսպանը՝ 2030 թվականի աշխարհի առաջնությունն ընդունելու համար:
Նախկինում Կրիշտիանու Ռոնալդուն հանդես էր եկել եվրոպական ակումբներում՝ պորտուգալական «Սպորտինգում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», իսպանական «Ռեալում» և իտալական «Յուվենթուսում»։
Հիշեցնենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստն այս տարվա նոյեմբերին հեռացվել էր անգլիական ակումբից՝ սկանդալային հարցազրույց տալու համար: Նա ցանկանում էր կարիերան շարունակել ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում հանդես եկող թիմերից մեկում, սակայն 16 ակումբներից ոչ մեկն այդպես էլ առաջարկ չարեց նրան:
Քաթարում կայացած աշխարհի վերջին առաջնությունում նա Պորտուգալիայի հավաքականի կազմում խփել էր մեկ գոլ։ Այդպիոսվ, նա դարձել է աշխարհի միակ խաղացողը, որն աչքի է ընկել աշխարհի հինգ առաջնություններում։