Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Դեռևս նախկինների էն «լավ» ժամանակներից, տարբեր դաբռոներով «լավագույն» օբյեկտատերերը բարբարոսաբար ոչնչացնում էին իրենց օբյեկտներին խանգարող ծառերը։ Նման օրինակները շատ են՝ ՍԱՍ-ի մուտք, «Ոսկու շուկա»-ի մուտք, «Մեգամոլ»-ի մուտք, «Սլավմեդ կլինիկա» և այլն։ Ցավոք, այսօր էլ այդ ավանդույթը չի նահանջում և ինչպես տեսանք երեկ չէ առաջին օրը՝ Մաշտոցի պողոտայի դեպքում, օբյեկտատերերը կարմիր գրքում գրանցված ծառ ոչնչացնելու համար կարողանում են նաև Երևանի քաղաքապետարանից օրինական դաբռոյի փաստաթուղթ ստանան։ |
«Ռոսսիա Մոլ»-ի դիմացի 3 սոսիներից 1-ն «անհետացել է», 2-րդը բարդի է դարձել, իսկ 3-րդը՝ չուպա չուփս
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet