▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Գրիգորյանը ցանկանում է փոխարինել Արա Աբրահամյանին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանցի գործարար Ռուբեն Գրիգորյանը, ով ավելի շատ հայտնի է որպես Զարուհի Փոստանջյանի և նրա ղեկավարած «Երկիր Ծիրանի» կուսակցության հովանավոր, պատրաստվում է «Սփյուռք 2.0» անվանումով միջոցառում կազմակերպել: Միջոցառման մեջ 2 թիվը խորհրդանշում է Ռուսաստանի սփյուռքը միավորելու երկրորդ փորձը՝ համարելով, որ առաջին փորձը ձախողել է Արա Աբրահամյանը:

 

Գրիգորյանը հույս ունի, որ եթե ներկայացուցչական կազմ հավաքի և ստանա Հայաստանի նոր իշխանության աջակցությունը, ապա կարող է Ռուսաստանի իշխանությանը ասել, որ այսուհետ Ռուսաստանի հայ համայնքը ներկայացնում է ինքը:

 

 

 

 

 

 

Նախապես կար պայմանավորվածություն, որ միջոցառմանը ելույթ կունենա ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, սակայն նա գերադասել է հեռու մնալ ներռուսաստանյան հակամարտությունից և չդառնալ դրա կողմ: Հիմա էլ միջոցառման մասնակիցները փորձում են վարչապետ Նիկոլ Փաշինյանից իրենց միջոցառումը ողջունելու տեսաուղերձ պոկել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին