ԱԺԲ անդամ Սամվել Ասլիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռուբեն Հախվերդյանն ասում է, որ ռուսներն Արցախը, Նախիջևանը, Կարսը տվել են թուրքերին, որպեսզի կռվեցնեն մեզ և բարեկամ ժողովրդին: Հայերին և թուրքերին` բարեկամ ժողովուրդներին:
Հուսով եմ, որ դա պարզապես խոսքի վրիպում էր:
Ասում է` առաջի պատերազմը մենք հաղթեցինք, քանի որ այդպես էր նախատեսված: Եվ հետո մենք պարտվեցինք, քանի որ նույնպես այդպես էր նախատեսված։
Այդպես, ռուսները կռվեցնում են մեզ` մեր եղբայր թուրքերի հետ. սա էլ ես եմ շարունակում Ռուբենի մտքում եղածը: Խոսքի վրիպման պահը չի նստում մեջս:
Եվ միանգամայն բնական է, պնդում է նա, որ Մոսկվան այս շարժումը նախաձեռնել է հանուն Սյունիքի միջանցքի։ Նա գիտի, թե որտեղից է ֆինանսավորվում շարժումը, ով է ֆինանսավորում։ Նա ամեն ինչ գիտի։
Իսկ Դավիթ Ամալյանը, Մրոն ,մտավորական չեն, մտավորականն ինքն է:
Արցախի ՀՀ քաղաքացիններին ձեռի հետ կպավ:
Նիկոլը վատն է, քանզի ուղղակի կադրային սխալներ է արել, դժգոհ է նիկոլից, պիտի գնա: Բայց նիկոլին հանենք, ո՞ւմ բերենք: Բագրատ Սրբազանի՞ն:
Միայն ռուսների մասին է ճիշտ ասում: Բայց երբ մարդն իրերն իրենց անունով չի անվանում, իսկ նիկոլն ուղղակի վատ կադրավիկ է, և ոչ թե ցեղասպան և դավաճան ռուս-թուրքական գործակալ, ապա նրա հակառուսական դրսևորումները գրոշի արժեք չունեն.
Թեև եթե նա մտածեր, որ նիկոլը ռուս-թուրքական գործակալ է, ապա նրան չէին հրավիրի «Հանրային հեռուստատեսություն»: Ինչպես չեն կանչում բոլոր նրանց, ով այդպես է համարում:
Հակառուսականության քողի տակ թուրքացման արդարացումը` նորաձևության շիկ է դարձել մեր օրերում:
Շատ եմ սիրում Ռուբենի երգերը: Շա՛տ:
Հի՛ն ընկեր, իմ անգի՛ն ընկեր,
Արդյոք ո՞ւր ես դու կորել,
Հի՛ն ընկեր, իմ անգի՛ն ընկեր,
Չեմ կարող ես քեզ գտնել:
Ի՞նչ կախարդ է քեզ կախարդել,
Ի՞նչ թակարդ ես դու ընկել,
Հի՛ն ընկեր, իմ անգի՛ն ընկեր,
Ես կարող եմ քեզ փրկել»:
«Ռուբեն Հախվերդյանն ասում է` ռուսները կռվեցնում են բարեկամ ժողովուրդներին` հայերին ու թուրքերին»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet