▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Ռուբինյանի հայրը քանդել է իմ սեփականությունն ու ապօրինի ներխուժել մեր նկուղ․ ․ ․ քաղաքացի

Ֆեյսբուքյան օգտատեր Սաշա Կիզիկյանը գրում է․  «ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հայրը, իմ վերևի հարևանը՝ Շևչենկո 17/1 հասցեից՝ 2018 թվականից քանդել է իմ սեփականությունն ու ապօրինի ներխուժել մեր նկուղ, քանդելով երկու պատ և ծակելով դիտահորը, որի արդյունքում մեր գույքը հայտնվել է ոչնչացման վտանգի տակ։ Ս․թ․ մայիսի 18–ին պարզել եմ, որ նկուղում օրեր շարունակ կոյուղատարի ջրերը լցվել են մեր նկուղ ու վերացրել դրա հատակն ու իրերը, մինչդեռ այս մարդը իր ընտանիքով մեր գույքի գնումից հետո շարունակումէ օգտվել նաև մեր կոյուղու գծից ու գրավոր և բանավոր հրաժարվել է թե մինչև իմ պարզելը /նրանք են անցնում նկուղի մոտով տուն և հստակ լսվել է ԾՈՎԻ ձայնը/, թե 3 օր շարունակ իր կոյուղին նկուղից դուրս բերելուց ու գիծը վերանորոգելուց հետո ՎՃԱՐԵԼ ԴՐԱ ՀԱՄԱՐ և ՆՈՐՈԳԵԼ ՈՒ ՓՈԽԱՐԻՆԵԼ։ Դիմել եմ ոստիկանություն, որևէ գործ չի հարուցվել՝ չնայած տեղում կազմված արձանագրությանը, նկարներին և տեսանյութին՝ կատարված Ոստիկանության կողմից։ ս․թ․ մարտի 21–ին ինձ Շենգավիթ ոստիկանության բաժանմունքում քաշքշել է տեսուչ Սարգիս Զաքևոսյանը, որը հրաժարվել է հաղորդում ընդունել, մինդեռ արդեն այդ առավոտյան ուղարկել էի հաղորդում դատախազությանը։ Դրանից հետո կանչել է իր մոտ Շենգավիթի բաժնի պետ Մկրտչյանը և նայելով թղթերն ու իրավիճակը ԽՈՍՏԱՑԵԼ, որ դա կլուծվի և իմ իրավունքների խախտումը կվերանա, որը չի կատարվել, իսկ այդ խոսակցության և խոստման վերաբերյալ առկա է մեր սպասարկող տեսուչ Անդրանիկ Աղաջանյանի հեռախոսային խոսակցությունն իմ հետ։ Երեկ՝ 14.07.2026 թվականին առանց իմ թույլտվության բացելով տան դարպասը և մուտք գործելով մեր սեփականության տարածք բերել են թվով 16 արևային մարտկոց և դրանք հենել մեր պատին ինձ անպատվելով ու ողջ օրը սկսել դա մոնտաժել, որը նկարվել է տան տեսախցիկով։ Այդ գործողության ավարտից հետո պատուհանից մոտ տեսել եմ, որ մեր տան դիմաց բաց հանրային տարածքում, որում ես նստում և աշխատում եմ առավոտները և կենդանիներն այդ քիչ քանակով մնացած հողի վրա զբոսնելիս հոգում են իրենց կարիքը ԿԱՐԱՊԵՏը հսկում է և փորում են մի մեծ փոս անմիջապես մեր հողատարածքի կողքին ու մեր տան դիմաց, իմ իրավաչափ պահանջին դադարեցնել ապօրինի գործողությունը՝ ինձ անպատվել է ամենավերջին խոսքերով և հասցրել վիրավորանքներ, դա տեսագրվել է, կանչվել է ոստիկանություն, որը 35 րոպե չէր ժամանում և հեռախոսով ստանձնել էր նրա փաստաբանի դերը մինչև բողոքել եմ կրկին 112 արդեն ոստիկանության անգործությունից, ժամանել են, կազմել արձանագրություն առ այն, որ որևէ համաձայնություն չեմ տալիս, հանրային տարածք է, ապօրինի շինարարություն է, վերջինս ԻՐ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԴՐՎՈՂ ԱՐևԻ ԿԱՅԱՆԻ ԲՈԼՈՐ ՊԱՏԿԱՆԵԼԻՔՆԵՐԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՏԵՂԱԴՐԵԼ ԻՐ կողմից օգտագործվող ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ, հետնաբակում խնամում է մոտ 80 քմ հողամաս, և տարօրինակ է մեր գույքի կողքին ու դիմաց խցկել կյանքի համար վտանգավոր հողանցման տուփ, որը հանցագործության ակնհայտ փորձ է։ Մինչև վերջ տեսագրվել է, նշված փոսը լցրել են, սակայն սյուները թողել են հողի մեջ և կարծում եմ այսօր գալու են, որից հետո կրկին տեսագրվելու է և դիմելու եմ դատարան Մուլտի Սոլար Սերվիս ընկերության դեմ՝ իր գործունեության օրինականության չափանիշները խախտելու և երրորդ անձանց վնաս դիտավորյալ վնաս պատճառելու հիմքով»։

Ավելի վաղ էլ Սաշա Կիզիկյանը գրել  է․ «Կարապետ Ռուբենի Ռուբինյանը, ԱԺ Փոխխոսնակի հայրը և 30 տարվա իր հանցագործությունները պարտակելու հետևանքները։

Մայիսի 18–ից կատարվածը և երեկվա՝ մեր գույքի վնասի և մեր անվանտգության հաշվին թանկարժեք արևային կայանի պատկանելիքների տեղադրումը ոչ թե սեփական օգտագործման այլ ուղիղ մեր հողի կողքին հանրային տարածքում, որը մշտապես ջրվում է, կենդանիները հոգում են իրենց կարիքները և անցնում են մարդիկ, իսկ տուփի տեղադրում նշանակում է՝ լրացուցիչ քանդում նաև մեր հողամասի և փողոցի այլ հատվածի՝ հաղորդալարով այն միացնելու համար, իսկ ո՞վ է դա ձեզ թույլ տվել, Աժ փոխխոսնակի հայրիկ կարապետ ռուբինյան, որի որդին աջուձախ պատրաստվում է բոլորին պառկացնել, սատկացնել, դատել՝ շրջանցելով առաջին հերթին իր հայրիկին ու իրեն, որ 9 տարի է պարտակում է հոր 30 տարվա հանցագործությունները և լծել ու ճնշել է ողջ իրավապահ և դատական համակարգը։

Հետո՞, ո՞ւր եք փորձում հասնել, տեսե՞լ եք որտեղ է կետը, այսքան ժամանակ հազվադեպ հանրայնացրել եմ լկտիությունը հիմա հերթով դրվագներով ու փաստաթղթերով պետք է հանրայնացվի ու հանձնվի ժողովրդի դատին, որ ստեղծվի լիարժեք պատկեր, թե ում և ինչպես է վստահել ժողովուրդը և կա՞ն դրա համար արժանի հիմքեր»։

Կարդացեք նաև՝ 

Դիտեք նաև՝

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին