▲ Դեպի վեր

Չորեքշաբթի, 02.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Վարդանյանի որդին ելույթ կունենա ԱՀՀ գագաթնաժողովում

Բաքվում ապօրինի պահվող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, ապրիլի 1-ին ելույթ կունենա Ամերիկայի հայկական Համագումարի 2025թ.-ի գարնանային քարոզչական գագաթնաժողովում։ Այս մասին հաղորդագրություն է տարածվել Համագումարի պաշտոնական էջում։

Ըստ աղբյուրի՝ նախագահ Դոնալդ Թրամփին անցյալ շաբաթ ուղարկված նամակում Համագումարն ընդգծել էր, որ «իսկական խաղաղության հասնել հնարավոր չէ, քանի դեռ բոլոր պատանդներն ազատ չեն արձակվել», և նախագահին հորդորել է՝ «օգտագործել Ձեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ նրանց անհապաղ ազատությունն ապահովելու համար»:

Ավելի վաղ CNN-ին տված հարցազրույցում Դավիթ Վարդանյանը դատապարտել էր Բաքվում իր հոր դատական ​​լսումների «թափանցիկության իսպառ բացակայությունը», որտեղ նա ապօրինի պահվում է Ադրբեջանի բռնապետական ​​ռեժիմի կողմից:

Համագումարի 2025թ․-ի գարնանային քարոզչական գագաթնաժողովը նախատեսված է մարտի 31-ից մինչև ապրիլի 2-ը, և կներառի տեղեկատվական ճեպազրույցներ, պանելային քննարկումներ ու հանդիպումներ կոնգրեսականների հետ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին