Հայկական հեռուստաեթերի սիրված դեմքերից մեկը` «Ռուբիկոնի» Իզան, ով արդեն տասը տարի հրաժեշտ է տվել եթերին , ապրում է Թաիլանդում:
Կոլեկցիոներ, գործարար և դիզայներ Էմիլ Միրզախանյանի հետ ամուսնությունից հետո Իզան հրաժեշտ է տվել մասնագիտությանն ու սկզբնական շրջանում օգնում էր ամուսնու բիզնեսին, իսկ այժմ հիմնականում զբաղված է երկու զավակների` որդու` Պոլի և դստեր` Մինայի դաստիարակությամբ: Նրանք երկվորյակներ են, արդեն յոթ տարեկան:
Պոլն ու Մինան սովորում են Բանգկոկի բրիտանականա միջազգային դպրոցի երկրորդ դասարանում , խոսում են հայերեն, թաիլանդերեն, անգլերեն:
Էմիլ Միրզախանյանն աշխատում է հայտնի իտալական բրենդների հետ` Ռոբերտո Կավալի, Բրիոնի և այլն. նրանց համար կոկորդիլոսի կաշվի արտադրանքի շարք են պատրաստել:
Իզայենց առանձնատունն ու բակը աչքի է ընկնում չորքոտանի բարեկամների առատությամբ: Իզան ու Էմիլը ունեն երկու պուդել ցեղատեսակի ուն, մեկ չիվավա, երկու թաիլանդական դոգ. վերջիններս արդեն հսկան են և Իզան ու Էմիլը նրանց փողոցից են բերել տուն, երբ շները փոքր էին:
Իզան նշում է, որ Թաիլանդում, իր ու ընտանիքի կյանքը ուրախ և հանգիստ է անցնում և շատ ավելի անվտանգ, քան աշխարհի շատ երկրներում, չնայած, որ Թաիլանդի մասին մեծամասնությունը հակառակ կարծիքը ունի:
Միակ խնդիրն այն է, որ Բանգկոկը շատ մեծ քաղաք է` գուցե մեգապոլիսներից ամենամեծերից, ու հենց այդ պատճառով շատ բաներ չես հասցնում անել:
Իզայի ու ընտանիքի ընթրիքներն ու երեկոները անցնում են հեռուստացույցի առաջ, իսկ շաբաթավերջին ընտանիքով մեկնում են ծով, որ Բանգկոկից մեկ ժամ հեռավորության վրա է և Պոլն ու Մինան էլ անունը դրել են Սևան:
Այս տարի Իզան, Էմիլը, Պոլն ու Մինան նախատեսում են այցելել Միլան, որտեղ էլ գտնվում է նրանց երկրորդ բնակարանը: