Ռուս ընդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հոսպիտալացվել է և գտնվում է անգիտակից վիճակում։
Ռուսական S7 ավիաընկերության ինքնաթիռը, որով նա Տոմսկ քաղաքից մեկնում էր Մոսկվա՝ արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում։

Ըստ Mash Telegram ալիքի, թռիչքի ընթացքում հանկարծակի վատացել է ռուս գործչի ինքնազգացողությունը։
Տեսանյութում երևում է, թէ ինչպես են նրան ինքնաթիռից անգիտակից վիճակում դուրս բերում և տեղավորում պատգարակի վրա։
Այս պահին Նավալնին գտնվում է Օմսկ քաղաքի հիվանդանոցներից մեկի տոկսիկովերակենդանացման բաժանմունքում, դեռ գիտակցության չի եկել։


