Երեկ կայացել է «Նոր ալիք» երիտասարդ կատարողների մրցույթի եզրափակիչ համերգը, որին մասնակցել է նաև Ալլա Պուգաչովան: Թերևս, երեկվա գլխավոր ձախողումն ունեցել է «Чай вдвоём» խմբի նախկին անդամ Ստաս Կոստյուշկինը, ով իր ելույթի ժամանակ, հավանաբար, ցանկանալով ցույց տալ իր պարային հնարքները` մոտեցել է Պուգաչովային, սակայն, անկախ իր կամքից, ջարդել է աթոռը և ընկել Պրիմադոննայի վրա: Ելույթից հետո վերջինս բեմից ներողություն է խնդրել` ասելով, որ պարզապես ցանկանում էր պարել Ալլա Պուգաչովայի հետ:
Նշենք, որ Ստաս Կոստյուշկինը հանդես էր եկել նաև «Նոր ալիք»-ի հանդիսավարներից մեկի դերում: