▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցությանը իրական այլընտրանքներ չկան․ Կոպիրկին

Ռուսաստանը ակնկալում է Հայաստանի ներգրավվածությունը Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգության համակարգի մշակման համատեղ ջանքերում, ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Իզվեստիային» տված հարցազրույցում։ Նրա խոսքով, ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն իրական այլընտրանքներ չկան, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում։

Միևնույն ժամանակ, Մոսկվան շահագրգռված է՝ ապահովելու, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև որքան հնարավոր է՝ շուտ տիրի կայուն խաղաղություն, ընդգծել է դիվանագետը։

«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման հարցերի մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում, համեմատելի իրական այլընտրանքներ չկան։ Ռուսաստանը հավատարիմ է մնում իր պարտավորություններին` ապահովելու Հայաստանի անվտանգությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ-ի միջոցով»,-ասել է Կոպիրկինը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին