▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս խաղաղապահներն ապահովում են երթևեկության անվտանգությունը Լաչինի միջանցքով. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգությունը և քաղաքացիների տեղաշարժը ԼՂ Լաչինի միջանցքով:

Այս մասին այսօր հաղորդել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:

«Խաղաղապահներն ապահովում են քաղաքացիական տրանսպորտային միջոցների անվտանգությունը և Լաչինի միջանցքով բնակիչների տեղաշարժը, պարենային և այլ ապրանքների տեղափոխումը ԼՂ, ուղեկցում և ապահովում են ենթակառուցվածքային օբյեկտները վերականգնելու համար ԼՂ մեկնող աշխատող խմբերի անվտանգությունը»,- ասված է հայտարարության մեջ:

/filemanager/uploads/2020/12/week-1/Lachin.jpg

Ըստ ռուսական տվյալների՝ ավելի քան 26 հազար բնակիչներ արդեն վերադարձել են իրենց բնակության վայրերը:

Ինչպես հայտնի է՝ Քաշաթաղի շրջանն անցել է Ադրբեջանին. տրվել է 5 կմ ճանապարհային միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապն Արցախի հետ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին