Սցենարիստ, հեռուստահաղորդավար Նարեկ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վ. Բրյուսովի անվան պետական...1. Ռուսական գուբերնիա դառնալու, Ռուսաստանին միանալու օրակարգը լսել եմ ԲԱՑԱՌԱՊԵՍ Նիկոլի կողմնակիցներից: (իրա ծռերով, դավիդսանասարյաններով, մյուս առբանյակներով) Ոչ մի քիչ, թե շատ կայացած ընդդիմադիր ուժից նման էշություն չեմ լսել: Եթե ունեք հստակ մեջբերում խնդրում եմ կիսվեք: Հետաքրիրա, առանց սարկազմ:
2. Նորից՝ հրապարակը` որպես ռուսաստանամետների ցասում վերաձևակերպելը բացառապես իրանց քարոզչական մեքենայի պրոդուկտն ա: Ինչո՞ւ:
3. Նախկինների դեմոնիզացումը էլ չի աշխատում այնքան էֆեկտիվ, որքան 5 տարի առաջ: Դե 5 տարի ա անցել, արդեն մենակ իդիոտի աչքերում ա երկիրը վարի տալը արդարացվում` որպես նախկինների դեմ պայքար:
4 Ռուսական պրոպագանդան իչքան Նիկոլին քֆրտում ա, էնքան ավելի քիչ մարդ ա ուզում գնալ հրապարակ: Իրանց խոսելու հաճախականությունը ու մարդկանց հրապարակ չգնալու մահանա բռնելը հստակ հարաբերական են:
5. Եթե սոլովյովենք ամբողջությամբ լռեին, հրապարակ չգնալու այլ մահանա կգտնվեր: Սա ենթադրություն չի, սա Ֆրանսիայի հրապարակի բողոքների ժամանակ հստակ, գիտականորեն ապացուցվեց: Ռուսական ալիքները բանի տեղ չէին դնում ընդդիմության բողոքները, ֆեյսբուքցիները չէին ուզում կանգնել մեկը Լիսկայի, մյուսը եսիմում կողքին:
6. Իմ տպավորությունն ա, որ Ռուսաստանին ամեն ինչով ձեռնտու ա հենց Նիկոլ Փաշինյանը: Այդպես ա եղել և 18-ին և մեծ հաշվով հիմա բան չի փոխվել:
Հիմա դուք ինքներդ սառը, կրիտիկական դատեք, ձեզ երկրի կործանո̀ւմն ա մտահոգում, թե ով ինչպես ում մանիպուլացրեց, ով ում 5-րդ շարասյուն անվանեց և այլն»:
Դիտեք նաև՝