Ուկրաինական Չերնովցի քաղաքի «փառքի ծառուղում», որտեղ տեղադրված են ուկրաինացի արտիստների աստղերը, երեկ անհայտ խմբի կողմից վնասվել է այդտեղ գտնվող 35-ամյա Անի Լորակի «աստղը»: Բացի այն վնասելուց, նրանք նաև վիրավորական արտահայտություններ են թողել դրա վրա` ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Նշենք, որ նման ակցիաներ արվում են այն բանի համար, որ Լորակն ուկրաինացի ռադիկալների և նացիոնալիստների կողմից մեղադրվում է ռուսական նախագծերին մասնակցելու մեջ, ինչպես նաև այն բանի համար, որ նա շարունակում է իր գործունեությունը ծավալել Ռուսաստանում` հրաժարվելով մասնակցել այն ակցիաներին, որոնք նախատեսված են աջակցելու Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցող ռազմական գործողություններին:
Հիշեցնենք, որ վերջերս էլ Անի Լորակը ելույթ ունեցավ Յուրամալայում կայանալիք «Նոր Ալիք» մրցույթում, որի շրջանակներում բեմ էր դուրս գալիս Ուկրաինայի դրոշի գույներին համապատասխան թևնոցով: