Ռուսաստանցի բիզնեսմենի որդին եկավ ու ասաց՝ դու դատվելու ես․․․Ռուբեն Ռուբինյան
|
Նշենք, որ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան եթերում հայտնել է նաև , որ Թուրքիայում չի սովորել։ «Ես Թուրքիայում երբեք չեմ սովորել, սովորել եմ երեք երկրում՝ ՀՀ-ում, որտեղ ավարտել եմ ԵՊՀ-ն, Անգլիայում, որտեղ մագիստրատուրա եմ ավարտել և Լեհաստանը»,- նշել է նա։ Հավելենք, որ, ըստ Վիկիպեդիայում առկա տեղեկատվության, Ռուբինյանը Թուրքիայում չի սովորել, այլ 2017-2018 թվականների ընթացքում մի քանի ամիս հետազոտություն է իրականացրել Թուրքիայի Հանրապետությունում գործող Սաբանջը համալսարանին կից գործող «Ստամբուլի քաղաքականության կենտրոնում» (IPC)։ Հետազոտությունն էլ նվիրված է Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացում հասարակական կազմակերպությունների ունեցած ազդեցությանը․․․ |


