▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռուսաստանը եկել, մեր ձեռքից վերցրել է ԼՂ-ն, վերադարձրել է Ադրբեջանին». ԱԽՔ

«Ռուսաստանը եկել, մեր ձեռքից կամ հայերից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին և հետ են գնացել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Սա է տեղի ունեցել, չէ՞, երբ մենք ամբողջովին կախված էինք Ռուսաստանից»,- նշել է նա՝ հավելելով, որ առանց Ռուսաստանի թույլտվության՝ պատերազմը տեղի չէր ունենա:

***

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում արձագանքելով Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի ուղղությամբ աշխատանքների մասին հարցին՝ նշել է. «Բոլոր գերիների վերադարձը միշտ եղել է մեր օրակարգում, միշտ քննարկել ենք՝ լինի Ադրբեջանի, թե միջազգային գործընկերների նետ: Ինտենսիվ աշխատանք ենք տանում այս ուղղությամբ»:

***

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանը զենք և զինամթերք է ձեռք բերում միայն իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: «Մինչև այս պահը ձեռք բերված բոլոր զենքերն օգտագործվելու են միայն ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար։ Տարածաշրջանի խաղաղության համար պատասխանատու են բոլորը և առաջին հերթին՝ տարածաշրջանային երկրները, բայց նաև միջազգային գործընկերները կարող են աջակցել ու շատ դեպքերում աջակցում են տարածաշրջանում կայունությանը և խաղաղությանը»,- նշել է պաշտոնյան:

***

ՀՀ-ին անհանգստացնում է Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը. «Միանշանակ է, որ հայկական կողմից էսկալացիայի ուղղությամբ որևէ քայլ չի եղել, այսինքն՝ կրակոցներ չեն եղել, և մեզ անհանգստանցում է, որ այդպիսի կեղծ լուրեր են տարածում, բայց խնդրին լուծում տալու նպատակով Ադրբեջանին հրապարակային առաջարկել ենք, որպեսզի հետաքննման համատեղ մեխանիզմ ստեղծենք»,- նշել է նա՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել այդ առաջարկին:

***

Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների 10 փաթեթ է ստացել Ադրբեջանից։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխանցում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։
ՀՀ ԱԳՆ-ն հունիսի 7-ին հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմը պատրաստ է կառուցողական և ինտենսիվ աշխատել առաջիկա մեկ ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ։
«Գործընթացը բավականին դինամիկ է, երբեմն էլ առաջընթաց կա, բայց երբեմն` ոչ։ Մենք աշխատում ենք»,- ասել է Գրիգորյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին