Մոսկվան ստացել է Երևանից պաշտոնական դիմում՝ 2008 թ. Մարտի 1-ի դեպքերի քրեական գործով ԱՊՀ երկրների միջպետական որոնման մեջ գտնվող Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի հանձնման վերաբերյալ: Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին:

«ՌԴ իրավապահ մարմինները Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնելու մասին հարցում են ստացել, և այժմ այն գտնվում է քննարկման փուլում: Նախնական որոշում կայացվել է, որ արտահանձնումը կմերժվի, քանի որ հաստատվել է, որ 2002 թվականից Միքայել Հարությունյանն ունի ռուսական անձնագիր»,- հայտնել է աղբյուրը՝ հիշեցնելով, որ Սահմանադրության համաձայն, Ռուսաստանի քաղաքացիները չեն արտահանվում օտարերկրյա պետություններ, այդ թվում, քրեական պատասխանատվության ենթարկելու համար»:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը մեղադրվում է 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու համար:


