▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանը պատրաստ է ողջունել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում ԵՄ միջնորդական ջանքերը. Պեսկով

Ռուսաստանը պատրաստ Է ողջունելու Եվրամիության երկրների միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցություններում, եթե դրանք նպաստեն առկա համաձայնությունների իրագործմանը:

http://asekose.am/filemanager/uploads/dmitri_peskov_putin.jpg

Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Եթե միջնորդական ջանքերը կայուն են, կանխատեսելի և օգնում են իրականացնել գոյություն ունեցող պայմանավորվածությունները, ապա դրանք կարելի է միայն ողջունել։ Ընդհանուր առմամբ, այդ ուղղությամբ աշխատանքը լավ է ընթանում»,- ասել է Պեսկովը։

Պեսկովը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայամնավորվածություններին հնարավոր է եղել հասնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործադրած ջանքերի շնորհիվ: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին