▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանի նոր վարչապետի թեկնածու Միխայիլ Միշուստինը կիսով չափ հայ է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայում ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, գրում է ria.ru-ն:

Պետդուման հունվարի 16-ին կայանալիք նիստում կքննարկի Կառավարության ղեկավարի պաշտոնում Միշուստինի թեկնածությունը:

«Նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային հանդիպում է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ և նրան առաջարկել զբաղեցնել կառավարության ղեկավարի պաշտոնը: Ստանալով համաձայնություն՝ Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում ներկայացվել է Պետդումայի քննարմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ Մեդվեդևը հայտնել է կառավարության հրաժարականի մասին: 

Լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ Միխայիլ Միշուստինը կիսով չափ հայ է:

Այս ամառ Միշուստինը այցելել է Հայաստան, որտեղ  մասնակցել է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային WCIT-2019 համաժողովին, այնուհետև այցելեց հայկական ամենահայտնի դպրոցներից մեկը՝ «Այբ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին