▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանին ուղղված Հայաստանի դիմումի հետ կապված մանրամասները լրացուցիչ կքննարկվեն. Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանին ուղղված Հայաստանի դիմումի հետ կապված մանրամասները լրացուցիչ կքննարկվեն:

Նա հիշեցրել է, որ այսօր ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը Երեւանին կտրամադրի անհրաժեշտ բոլոր օժանդակությունները, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք:

«Տվյալ դեպքում խոսքը ռուսական կողմի սկզբունքային դիրքորոշման մասին է, որը հնչեցվել է Հայաստանի դիմումի կապակցությամբ: Այն, ինչ կապված է կոնկրետ ձեւաչափերի հետ, լրացուցիչ կքննարկվի»,- ասել է Զախարովան «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով հարցին, թե ինչ գործողություններ կարող են ձեռնարկվել զինված բախումների դեպքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին