Օգոստոսի 14-ին նախագահ Վահագն Խաչատուրյանը վարչապետի առաջարկով Գուրգեն Արսենյանին նշանակել է ՌԴ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան: Մինչեւ անցյալ տարի Արսենյանը Ռուսաստանում բիզնեսի սեփականատեր էր: Գրում է Հետքը։
Մասնագիտությամբ տնտեսագետ Արսենյանը, ըստ պաշտոնական կենսագրության, 1987-2000 եւ 2007-2012 թթ. զբաղվել է ձեռնարկատիրությամբ, իսկ 2000-2007, 2012-2017 եւ 2021-2024 թթ. եղել է ԱԺ պատգամավոր:
Արսենյանը խորհրդային տարիներին եղել է կոմունիստ, 1990-1994 թթ. ՀՀԿ-ական էր, իսկ 2002-ից Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) հիմնադիր ղեկավարն է: Այդուհանդերձ, նա տարբեր քաղաքական ուժերի է ներկայացրել ԱԺ-ում: 2000-2003 թթ. անկախ էր ու խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում չի ընդգրկվել, 2003-2007 թթ. ՄԱԿ խմբակցության ղեկավարն էր, 2012-2017 թթ. պատգամավոր էր ԲՀԿ-ի կազմում, իսկ 2021-2024 թթ. ընդգրկված էր ՔՊ խմբակցության մեջ: Այս մասին հայտնում է hetq.am-ը։
Գուրգեն Արսենյանի հայտարարագրերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նա ԱԺ ամենահարուստ պատգամավորներից էր:
Գուրգեն Արսենյան. հարուստների ներկայացուցիչը խորհրդարանում.
533 մլն դրամի նկարներ, 133 մլն-ի՝ ժամացույցներ. Գուրգեն Արսենյանի գույքն ու եկամուտները
Ըստ իր վերջին՝ 2023 թ. տարեկան հայտարարագրի՝ Արսենյանը բաժնեմաս ուներ 8 ընկերություններում, որոնցից 7-ը հայկական են, 1-ը՝ ռուսական: Այդուհանդերձ, հայկական ընկերություններից մեկը՝ «Էլդորադո-Արմեն» ՍՊԸ-ն, որտեղ Գ. Արսենյանը 51 % փայ ուներ, 2020-ին սնանկ է ճանաչվել, իսկ 2023-ի տարեվերջին սնանկության գործն ավարտվել է ընկերության լուծարումով: 2023-ի հունիսից չկա նաեւ միակ ռուսական ընկերությունը՝ «Վկրեդիտ24» ՍՊԸ-ն, սակայն նախկին պատգամավորի 2023 թ. տարեկան հայտարարագրում չի երեւում, որ ընկերությունն այլեւս գոյություն չունի:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում