Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Թարմացված․Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել զինված ապստամբության կոչի պատճառով, հայտնել են ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեից:
Գերատեսչությունն ընդգծել է, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի անունից տարածված բոլոր պնդումները որևէ հիմք չունեն։
«Այս հայտարարությունների առնչությամբ ԱԴԾ-ն քրեական գործ է հարուցել զինված ապստամբության կոչի փաստով, պահանջում ենք անհապաղ դադարեցնել անօրինական գործողությունները»,- ասվում է կոմիտեի հաղորդագրությունում։
Թարմացված․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղյակ է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի շուրջ տիրող իրավիճակին, ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Նախագահ Պուտինը տեղեկացված է Պրիգոժինի շուրջ տեղի ունեցող բոլոր իրադարձությունների մասին, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ»,- ասել է նա։
Թարմացված․Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի անունից սոցիալական ցանցերում տարածված հաղորդագրություններն ու տեսանյութերը՝ «ՌԴ ՊՆ-ի կողմից «Վագներ»-ի թիկունքային ճամբարներին հարվածելու մասին» չեն համապատասխանում իրականությանն և տեղեկատվական սադրանք են։ Հայտարարությունը հրապարակվել է նախարարության Telegram–յան ալիքում։
Ռազմական գերատեսչությունն ընդգծել է, որ ՌԴ զինված ուժերը մարտական առաջադրանքներ են իրականացնում ուկրաինական բանակի հետ շփման գծում՝ հատուկ ռազմական գործողության տարածքում։
«Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանում վերջին ժամերին կտրուկ սրվել է իրավիճակը։ Կարող է մինչև վաղը ռազմական հեղաշրջում կամ ԳԿՉՊ-2 լինել։ Ըստ Պրիգոժինի՝ ՌԴ ՊՆ-ն հրթիռային հարվածներ է հասցրել Վագների թիկունքային դաշտային ճամբարներին, որի արդյունքում զոհվել են տասնյակ վագներականներ։ Նույն Պրիգոժինի ու Վագների հրամկազմի հայտարարությունից բխում է, որ իրենք պատրաստվում են ՌԴ ՊՆ ղեկավար կազմին պատասխանատվության ենթարկել ու բացահայտ սպառնալից տոնով հորդորում են իրենց ճանապրհին հայտնվող ցանկացած ռազմական ստորաբաժանման չփորձել դիմադրություն ցույց տալ։ |