«Ռուսն եկավ, ասաց՝ զենքերը պիտի հանձնեք». Աղավնոյի համայնքապետ
Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը ֆեյսբուքյան տեսաուղերձով հայտնել է. «Բերձորի խաղաղապահների պատասխանատուն երեկ եկավ ու պահանջեց, որ զենքերը հանձնենք: Ես էլ պահանջ ներկայացրի, որ զենքս կտամ, եթե ապահովեն մեր անվտանգությունը: Հիշեցրի, որ հարևան գյուղերում մարդիկ են սպանվում ու առևանգվում, ասաց՝ կապահովենք: Խնդրում եմ՝ բոլոր լրատվականները ներկայանան Աղավնո՝ ներկա լինելու զենքերի հանձնման արարողությանը: Թող ապացույցներ լինեն, որ նրանք խոստացել են մեր ապահովությունը»:
Համայնքի ղեկավարն ասում է՝ իրենք ուզում են անվտանգ ապրել, իրենց հողը մշակել: