▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռուսների փոխանցմամբ՝ ադրբեջանցիք չեն թույլատրում հիվանդ երեխային ուղղաթիռով տեղափոխել Երևան»

Թարմացված․ Վիրուսային էնցեֆալիտ հեմոռագիկ կոմպոնենտով ախտորոշմամբ մեկ տարեկան երեխան (Մոնթե Գ.), ով երկու օր ծայրահեղ ծանր վիճակում գտնվում էր ԱՀ Առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորման նորածնային և վերակենդանացման բաժանմունքում, այսօր ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն՝ համապատասխան բժշկական օգնություն ստանալու համար։
Ռուս խաղաղապահներն ուղղաթիռով Հայաստանի Հանրապետությունից նաև հրատապ անհրաժեշտության դեղորայք են բերել Արցախ՝ և՛ Արցախի բնակչության, և՛ իրենց կարիքների համար:
Հունիսի 15-ից արդեն 10-րդ օրն է, ինչ Ադրբեջանի կողմից ամբողջապես արգելափակված է Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և խաղաղապահների կողմից արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը, ինչպես նաև դեղորայքի և բժշկական պարագաների մատակարարումը Արցախ։
Այս պահի դրությամբ ԱՀ ԱՆ «Արևիկ» բուժմիավորումում 6 երեխա գտնվում է վերակենդանացման և նորածնային բաժանմունքում։
ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 7 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում:

 

ԱՀ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը գրում է. «Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում երեխա է պառկած, ով խիստ կարիք ունի Երևան տեղափոխվելու։
Այս մասին երեկ տեղեկացվել է ռուս խաղաղապահների հրամանատարությանը, որպեսզի քայլեր ձեռնարկեն՝ տեղափոխեն երեխային Երևան։ Ռուսները ասում են, որ ադրբեջանցիք չեն թույլատրում հիվանդ երեխային ուղղաթիռով տեղափոխել Երևան։
Այս պահին ընթանում են բանակցություններ և եթե երեխային չտեղափոխեցին Երևան, ապա կարծում եմ, բոլորիս համար պարզ կդառնա, թե ինչի են ընդունակ խաղաղապահները։
Աստված չանի, եթե երեխայի հետ մի բան պատահի, «մազի» կամրջի Պուտինի նկարը հանելու ենք…»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին