▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուստամ Մուրադովը հայ ռազմագերիների նոր խումբ է բերում Երևան

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ` Երեւանը Բաքվին է ներկայացրել Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելան) ականապատ դաշտերի քարտեզները:

«Ի պատասխան՝ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 15 հայ զինծառայողների:

Փոխանցված քարտեզները ցույց են տալիս 92 հազար ականների գտնվելու վայրը:

Բաքուն շնորհակալություն է հայտնում Մոսկվային և անձամբ ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովին ցուցաբերած օգնության համար», - ասված  է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին