▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ryanair-ին հարկատուների հաշվին որևէ գումար չի տրամադրվի. Ավինյան

Հարկատուների հաշվին որևէ գումար չի տրամադրվի Ryanair ավիաընկերությանը, կարող եք հանգիստ լինել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ 

«Օդի տուրքի արտոնությունը, որը սահմանել ենք, սահմանվել է բոլոր այն ընկերությունների համար, որոնք կսպասարկեն նոր ուղղություններ, որոնք չեն սպասարկվել նախորդ 12 ամիսների ընթացքում։ Ոչ մի ուրիշ արտոնություն չի տրամադրվել»,-ասաց փոխվարչապետը։

Այս պարագայում, թե ինչ շահույթ է ակնկալում ավիաընկերությունը, փոխվարչապետը նկատեց. «Իրենց բիզնես ծրագրի մանրամասներին և դետալներին ես ծանոթ չեմ, բայց նմանատիպ ընկերությունների ամբողջ տրամաբանությունն այն է, որ նրանք կենտրոնանում են հնարավորինս էֆեկտիվության վրա»,-ասաց Տիգրան Ավինյանը։

Վերջինս ընդգծեց, որ այս արտոնությունը սահմանում են բոլոր այն ընկերությունների համար, որոնք նոր ուղղություններով կանոնավոր չվերթներ են կազմակերպելու դեպի Զվարթնոց օդանավակայան։ Փոխվարչապետը նկատեց, որ սա նոր դաշտ է ստեղծում, որպեսզի մրցակցությունն ավելի բարելավվի և նոր խաղացողներ մտնեն շուկա։

«Հայաստանի նման երկիրը խնդիր ունի՝ իր կապերն օդային ճանապարհով ամրապնդելու և ուղիղ չվերթների քանակն ավելացնելու»,-ասաց Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ երկրորդ ուղղությունը, որը պետք է զարգացնել, տեղական ավիափոխադրողների ծրագրի խթանումն է, որի մասին 1-2 տարի հետո կարող են խոսել։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին