▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սա Ալիևին ասում է՝ շե'ֆ, կլինի՞ ընտրությունից հետո Սահմանադրությունը փոխեմ, նա էլ ասում է՝ չէ». Ղազարյան

Իշխանության անլրջության հետևանք էր նաև, որ Լոնդոնում տեղի չունեցավ Փաշինյան-Ալիև հանդիպումը: Սրանք հանդիպումներին համաձայնում են միայն այն ժամանակ, երբ պատրաստ են հերթական զիջումներին, այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը:

«Հանդիպումներին գնան, ասելու բան չունեն, գիտեն, որ միակողմանի զիջումների հերթական հանձնարարությունն են ստանում: Հիմա Ալիևն ասել ա` Սահմանադրությունդ փոխի, քանի չես արել, ես քեզ հետ խոսելու բան չունեմ: Սա էլ ասում ա` գիտե՞ս, շեֆ, կլնի՞ 26 թվին իշխանությունը զավթեմ, նոր փոխեմ, նա էլ ասում ա` չէ, աշխարհում իրավիճակ ա փոխվում, հիմա արա»,- ասաց Ղազարյանը:

Հայ-թուրքական օրակարգ գոյություն չունի, ոչինչ սպասել պետք չի, հավելեց Էդգար Ղազարյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին