▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա բացահայտ «գողություն» է. Անիտա Հարությունյանը մեղադրում է Լուիզա Ներսիսյանին

Դիտեք նաև՝

Մոդել Անիտա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

«Ամեն անգամ, երբ տեսնում եմ, որ ինձ կրկնօրինակում են, չեմ հասկանում ճիշտ է բարկանա ՞ լ, թե ՞ ուրախանալ, որ իմ մտքերն ու կերպարներն այնքան լավն են, որ գայթակղում են շատերին ու նրանց մեջ վերացնում նորը ստեղծելու ցանկությունը: Այս անգամ իմ հետևորդներն ինձ ուղարկեցին դերասանուհի Լուիզա Ներսիսյանի լուսանկարը, որը ամբողջովին կրկնօրինակն է իմ՝ կաթով լոգանք ընդունելու լուսանկարին: Իհարկե կար տարբերություն՝ Լուիզան այդքան համարձակ չէր գտնվել, որքան ես))), որոշել էր հագուստով լոգանք ընդունել, բայց դա մի կողմ...Հարց՝ ինչո՞ւ չեք ստեղծում նոր մտքեր, այ շոու բիզնեսի ներկայացուցիչներ, ինչո՞ւ չեք կարողանում Ձերը ստեղծել ու պահպանել…
Ես աշխատում եմ դիզայներների հետ ու ամեն կերպ փորձում պահել իմն ու չնմանվել ոչ մեկին, իհարկե, հասկանում եմ դա ֆինանսական ներդրում է պահանջում, բայց իմ դեպքում էլ այդ ֆինանսը երկնքից չի ընկնում: Ես խստապահանջ եմ ոչ միայն իմ նկարների հարցում, այլ նաև ամսագրերի, որոնց հետ աշխատում եմ: Այնտեղ, որտեղ ես եմ աշխատում, չի կարող այլ մոդել կամ մոդելային կազմակերպություն հանդես գալ: Վերջերս այդ պատճառով խզեցի շատ շահավետ համագործակցություն: Այն, ինչ իմն է, միայն իմն է, և ես չեմ տեսնում համապատասխան մարդկանց, որոնց հետ կարող եմ կիսել իմ աշխատանքը: Իմ սկզբունքն է՝ կամ ես, կամ ուրիշներն առանց ինձ… Ես իմ ոլորտում պետք է միայնակ լինեմ: Նույնը վերաբերում է նկարներին՝ եթե դրանք իմն են, ուրեմն հեռու մնացեք այդ կերպարներից որքան հնարավոր է շատ և շուտ:

Ես սա համարում եմ բացահայտ «գողություն» և պահանջում եմ այլևս ոչ մի դեպքում չկրկնօրինակել ոչ իմ նկարները, ոչ էլ իմ հագուստը, քանի որ այդ ամենի կողքով ես անտարբեր չեմ կարող անցնել: Հաջորդ անգամ ավելի հստակ քայլեր կձեռնարկեմ ու, միգուցե, Ձեզ կստիպեմ աշխատել, ստեղծել ու կերտել ոչ թե իմ կերպարները, այլ ձերը:

Հ.Գ. Ոճը հոգեվիճակ է, մի փորձեք մտնել իմ հոգեվիճակի մեջ, միևնույն է՝ չի ստացվելու)))»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին