▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սա Ծաղկաձորն է. Սևանի մայրուղուց մինչև քաղաք՝ ասֆալտը քերած է»

«Սիվիլնեթ»-ի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել․ «Սա Ծաղկաձորն է՝ հայկական զբոսաշրջության կենտրոնը։ Կենտրոնական փողոցներից մեկն է։ Փողոցների մեծ մասը այս վիճակում է։ Սևանի մայրուղուց մինչև քաղաք ճանապարհի ասֆալտը քերած է։ Արդեն ամիսներ շարունակ նոր ասֆալտ չկա։


Բայց գալիս հուսադրող տեսարան կար՝ երկու ուստա ճանապարհի եզրին չուստերով գործ էին անում։ Հնարավոր է՝ 2064 թվականին ավարտեն աշխատանքը, եթե չմեռնեն, իհարկե։
Իսկ ավելի լուրջ, Ռուսաստանի հարցերով աշխարհի լավագույն մասնագետները (ոչ առանց հայկական միմջամտության) երկու շաբաթով Հայաստանում են՝ գիտաժողովի։ Մի շաբաթ Երևանում էին, մի շաբաթ Ծաղկաձորում կլինեն, հետո կգնան Վրաստան։
Նրանցից շատերն առաջին անգամ էին Հայաստանում, Կովկասում։ Կվերադառնան իրենց քաղաքները, համալսարանները։ Նրանց կհարցնեն՝ ոնց էր Հայաստանը, Վրաստանը։ Եվ ի՞նչ եք կարծում՝ ինչ են ասելու։
Ընդհանրապես, Ծաղկաձորի ճանապարհն ու ներսի փողոցները պետական ու համայնքային կառավարման որակի հստակ չափորոշիչ են։
Շարունակենք խոսել հայկական արբանյակի ու Սթարմուս փառատոնի մասին»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին