Սոնա Աղեկյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․
«Ահազանգ․ Երևանի քաղաքապետարան, սա՞ եք անվանում բարեփոխված տրանսպորտային համակարգ, այդ ո՞ր իրավունքով է վարորդը հսկիչի աշխատանք իրականացնում ու վիրավորում 3 միլիոն վարչապետերին, ովքեր իրացնում են իրենց սահմանադրական իրավունքը՝ խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնելը, թե քանի պաշտոններ ունեք այլևս չեք խոնարհվում, չեք սիրո՞ւմ… Փոխարենը թանկացնում ու թալանում եք»։