▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սա հայկական կողմի իրավական պարտավորությունն է». Ալիևը՝ Լավրովին

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Բաքու է ժամանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նրա հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնավորապես նշել է.

«Դրական կողմերից ցանկանում եմ նշել եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի ակտիվացումը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ։ Օրերս Սանկտ Պետերբուրգում նոր հանդիպում է տեղի ունեցել: Հուսով ենք, որ գործնական քայլեր կձեռնարկվեն 2020 թվականի նոյեմբերի հռչակագրի իրականացման համար՝ հաղորդակցությունների բացման համատեքստում՝ ապահովելով ադրբեջանական ապրանքների և քաղաքացիների անխոչընդոտ անցումը Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։

Սա հայկական կողմի իրավական պարտավորությունն է։ Ցավոք, Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ավարտից ավելի քան մեկուկես տարի է անցել, սակայն հռչակագրի այս կետը դեռ չի կատարվել։ Կարծում եմ, որ մեր հայեցակարգի շրջանակներում հնարավոր կլինի շատ գործնական քայլեր ձեռնարկել իրավիճակն ամբողջությամբ կարգավորելու համար։ Իհարկե, մենք անհամբեր սպասում ենք Ռուսաստանի Դաշնության գործուն ջանքերին՝ Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու համար»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին