▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սա ճակատագրորեն ազդելու է նաև Հայաստանի վրա»․ Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վեսթ Փալմ Բիչում Դոնալդ Թրամփը հայտարարեց հաղթանակի մասին:
Դեմոկրատները կորցրեցին նաև Սենատի վերահսկողությունը: Ստորին Պալատը նույնպես վերահսկում են Հանրապետականները:
Տեղի ունեցածն աննախադեպ իրադարձություն է: Եվ սա ազդելու է համաշխարհային պատմության ընթացքի վրա:
Բայց նաև ճակատագրորեն` Հայաստանի:
Այլևս Հայաստանին ամիսներ են մնացել:
Բացված են դռները` Իլհամ Ալիևի համար՝ իրականացնելու իր կյանքի երազանքը` վերացնել Հայաստանը:
Դեմոկրատների հեռանալով` այլևս քիչ բան է խանգարելու դրա իրականացմանը»:

***

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ակնհայտ է, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները կրում են աշխարհաքաղաքական բնույթ, և անկախ հետագա զարգացումներից, պետք է ֆիքսել մի կարևոր փաստ։

ԱՄՆ 47-րդ նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը։

Պահպանողականությունը հաղթեց այլասերվածությանը,

խաղաղությունը հաղթեց պատերազմին,

ընտանիքի և ազգային արժեքների քարոզը հաղթեց ԼԳԲՏ քարոզին։

Հայաստանում ևս հաղթելու է վերոնշյալը, Հայաստանում ևս հնարավոր է փոխել այս կործանիչ ընթացքը։ Հայաստանում ևս հաղթելու են ազգային արժեքները, և ազգային դիմադրողականությունը, վերականգնվելու է»։

***

«Մենք պատերազմներ չենք ուզում»,- այս մասին իր ելույթում ասել է ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ պատրաստվում պատերազմ սկսել, ես պատրաստվում եմ կանգնեցնել պատերազմները»,- նշել է նա:

Դոնալդ Թրամփն ԱՄՆ նախագահի ընտրությունում իր հաղթանակի մասին հայտարարել է Ֆլորիդայում կողմնակիցների առաջ ելույթի ժամանակ։

***

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վրաստանի և Ադրբեջանի իշխանությունները Թրամպի հետ էին իրենց հույսը կապել, ՔՊ-ն՝ Դեմոկրատների։
Ինչպես միշտ, ՔՊ-ի պարագլուխը սխալ խաղադրույք է արել»։

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Թրամփը կարծես թե հաղթեց։ Սակայն դա ի՞նչ է տալու մեզ:
Ըստ էության ոչինչ, քանզի մեր երկիրը թուրքական հովանոցի տակ է։
Բայց դե հաճելի է, որ գլոբալիստական դեմոկրատական շիզոֆրենիայի վերջը «մանրից» գալիս է»։

***

ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջատար Դոնալդ Թրամփն իր ելույթում հայտարարել է հաղթանակի մասին ու շնորհակալություն հայտնել ընտրողներին: «Սա իսկապես ոսկե դար կլինի ԱՄՆ-ի համար»,- ասել է Թրամփը:
Նա հավելել է, որ սա «քաղաքական հաղթանակ է, որը չի եղել ԱՄՆ պատմության մեջ»։

***

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր էջում շնորհավորել է Դոնալդ Թրամփին. «Ջերմ շնորհավորանքներս ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնում ձեր տպավորիչ հաղթանակի կապակցությամբ: Անհամբեր սպասում եմ ձեզ հետ աշխատանքին՝ Հայաստան-ԱՄՆ երկկողմ ռազմավարական հարաբերություններ կառուցելու ուղղությամբ՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների, առաջնահերթությունների և շահերի վրա»,- նշել է նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին