Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
Իսլամական Հանրապետությունը բազմիցս տվել է անհրաժեշտ նախազգուշացումները, որ չի հանդուրժի իր սահմանների մոտ աշխարհաքաղաքական փոփոխությունները։
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի Մեջլիսում Թեհրանի և երկրի հյուսիսի հայերի ներկայացուցիչ Արա Շավերդյանը։
«Արազ գետով տեխնիկայի տեղափոխման ընթացիկ զորավարժությունները ցույց են տալիս, որ դրանք կատակ չեն, և դիտարկվում են ազգային շահերի պաշտպանության բոլոր տարբերակները»,- նշել է հայ պատգամավորը։
Հիշեցնենք, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերն իրենց հյուսիսարևմտյան սահմաններում անցկացվող «Ուժ» զորավարժությունների ընթացքում մշակել են գետի վրայով կամուրջներ տեղադրելու և դրանց վրայով ռազմական տեխնիկա տեղափոխելու տեխնիկան։