▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա լավագույն պատասխանն է սահմանի այն կողմից հոխորտացող տաքգլուխներին․ Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ 

ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԻՄ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԸ ՆՈՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ

Այսօր հանգստյան օրս անցկացրեցի մարտական հրաձգարանում: Ցերեկային հրաձգության ցուցաբերած արդյունքս, կարծում եմ, բավարար էր, քանի որ հաջողությամբ խոցել եմ 500 մետր հեռավորության նշանակետը: Առաջիկայում կփորձեմ կատարելագործել այդ ցուցանիշը:

Արցախի բոլոր զինապարտների մարտական հմտությունների շարունակական բարելավումը լավագույն պատասխանն է սահմանի այն կողմից հոխորտացող տաքգլուխներին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին