▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սա նոր խաղ է՝ Էրդողան-Ալիև-Փաշինյան եռյակի կողմից»

Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սա նոր խաղ է Էրդողան-Ալիև-Փաշինյան եռյակի կողմից։ Չկասկածեք, որ երեքով համաձայն են լինելու ու փորձելու են ռուսներին փաստի առաջ կանգնեցնել։ Սա Կովկասում Թուրքիայի ազդեցությունն օրինականացնելու ճանապարհ է»։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր՝ սեպտեմբերի 16-ին հայտարարել է, որ առաջարկել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ քառակողմ հանդիպում անցկացնելու ԼՂ հարցով։
«Մենք առաջարկել ենք եռակողմ հանդիպում անցկացնել, նույնիսկ քառակողմ՝ իմ, Պուտինի, Փաշինյանի ու Ալիևի մասնակցությամբ, կապված Ղարաբաղում իրավիճակի հետ»,- РИА Новости-ի փոխանցմամբ, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Էրդողանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին