▲ Դեպի վեր

Կիրակի, 30.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Սա օրենք չէ, սա օրենքի ծաղր է. Գեղամ Մանուկյան

Սա օրենք չէ, սա օրենքի ծաղր է. Գեղամ Մանուկյանը` ՀՀ–ի ԵՄ–ին անդամակցելու գործընթացի մեկնարկի օրենքի մասին

«Օրենքը, երբ ԱԺ–ն ընդունում է, իսկ նախագահը` վավերացնում, այն պարտադիր է կատարման։ Բայց եթե հիմա այս օրենքը ընդունվի, որով հայտարարվում է ՀՀ–ի ԵՄ–ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին, ես առավոտից–գիշեր էս ամբիոնից խոսեմ, թե ես դեմ եմ ԵՄ անդամակցությանը, Եվրամիությանը անդամակցությունը հանցագործություն է, մեկն ինձ չի կարող պատասխանատվության ենթարկել»,–ԱԺ–ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Մանուկյանը նշեց, որ ԵՄ որևէ պաշտոնյայից արձագանք չի եղել։

***

Ազգային ժողովը մարտի 26-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին քաղաքացիական նախաձեռնությունը:

Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի խոսքով տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, ինչի արդյունքում նախաձեռնող խումբն ընդունել է Կառավարության առաջարկը և վերաշարադրել նախաձեռնությունը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու քննարկվող նախաձեռնությանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին