Սա թալանի պաշտպանության օպերացիա է՝ բացահայտվել էր, թե ինչպես են ատկատներով փողեր ուտում․ Մեսրոպ Մանուկյան
Դիտեք նաև՝
***
Դիտեք նաև՝
Նոր Նորքի թաղապետարանում ճեպազրույցի ժամանակ բանավեճ տեղի ունեցավ լրագրողների ու Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի միջև: Նա վիրավորական արտահայտություն թույլ տվեց լրագրողի հասցեին՝ ասելով՝ «Քոչարյանի տուզիկներից եք երևի»: *** |
Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտարարություն է տարածել. «Համացանցում տարածվել է տեսանյութ, որում Նոր Նորքի թաղապետն ու նրա ենթակաները խուլիգանական գործողություններ են կատարում հանրային գործիչ Արթուր Չախոյանի հանդեպ։ Իրավական առումով զավեշտն այն է, որ դեպքի վայր ժամանած իրավապահները բերման են ենթարկել ոչ թե խուլիգանախմբի անդամներին, այլ տուժողին։ Դիտեք նաև՝ Արթուր Չախոյանն ազատ արձակվեց ապօրինի ձերբակալումից, գրել է փաստաբան Վահե Եփրիկյանը։ «Նա կշարունակի հոսպիտալացված մնալ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Բ/Կ-ում։ Ակնկալում եմ քննչական մարմնից խոշտանգման, մարմնական վնասվածքներ պատճառելու ու խուլիգանության հանցակազմերով պատշաճ քննություն, համապատասխան քրեաիրավական գնահատական` ի դեմս Նոր Նորքի թաղապետի ու նրա առերևույթ հանցակիցների։ Եթե հանուն դեմոկրատական պաթոսի` առեևույթ հանցագործ թաղապետը մինչևիսկ պաշտոնանկ արվի, միևնույն է պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, ինչին հաստատապես հետամուտ ենք լինելու»,- գրել է փաստաբանը։ |