▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա տեղի է ունեցել Վեդիի մանկապարտեզում

Թարմացված․ Փոքր Վեդու մանկապարտեզում տեղի ունեցած դեպքի առնչությամբ «Մեդիահաբ»-ը զրուցել է համայնքի վարչական ղեկավար Կարեն Ստեփանյանի հետ։

«Դեպքի առնչությամբ միակ նորությունն այն է, որ մանկապարտեզի տնօրենն ու դաստիարակը հրավիրվել են ոստիկանություն»,- նշել է նա։

Թարմացված․ Համացանցում ակտիվ տարածվում է տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակցուհին ծեծում երեխային։ «ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի հաղորդմամբ դեպքը տեղի է ունեցել Փոքր Վեդիում։
«Արմ Լուր»-ը դիմել է ՀՀ ՆԳՆ՝ հասկանալու, արդյոք տեղյակ են դեպքից, և ինչ ընթացք են տվել դրան։
ՀՀ ՆԳՆ նախարարությունից հայտնել են, որ դեպքով իրավապահ մարմիններին հաղորդում չի ներկայացվել, բայց տարածված տեսանյութը ուսումնասիրվում է։

Սա տեղի է ունեցել Վեդիի մանկապարտեզում․ Համացանցում տարածված տեսանյութն՝ առանց մեկնաբանության

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին