Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
Թարմացում․«Իզմիրլյան» ԲԿ–ի տնօրենի աշխատասենյակում խուզարկությունն ավարտվել է, Արմեն Չարչյանի աշխատասենյակից որոշակի փաստաթղթերից բացի իրավապահները նաև գումարներ են վերցրել. Էրիկ Ալեքսանյանը շեշտեց՝ ըստ էության, այս ամենը վերաբերում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն
Պաշտպանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ 2025–ի հոկտեմբերի 8-ին հաղորդում է ներկայացվել, իսկ հոկտեմբերի 9-ին վարույթ է նախաձեռնվել, սակայն դրանից 4 ամիս անց միայն խուզարկություններ անցկացնելու որոշում է կայացվել։
««Իզմիրլյան» ԲԿ-ն 2015-2025թթ․ իր կարիքների համար ձեռք է բերել ապրանքներ, բժշկական պարագաներ՝ իբրև Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգևորականների հետ փոխկապակցված ընկերություններից ավելի բարձր գնով, չնայած իբրև ուներ հնարավորություն տվյալ պարագաները ձեռք բերել ավելի ցածր արժեքով՝ ուղղակի ներմուծող և արտադրող ընկերություններից, այդ կերպ իբրև թույլ տալով նաև, որ այդ ընկերությունները, որոնք ունեն փոխկապակցվածություն Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հետ, իրենց համար առաջացնեն մեծ շահույթներ՝ այդ կերպ խուսափելով առանձնապես խոշոր չափերով հարկերից և արդյունքում որոշակի գործարքներ կատարելով՝ իբրև լեգալիզացրել են համապատասխան դրամական միջոցները»,- ասաց Ալեքսանյանը։
|
«Սա հակաեկեղեցական արշավի ևս մեկ դրսևորում է, և մենք սրան սպասում էինք, ասեմ ավելին՝ շատ են ուշացել, մենք ավելի շուտ էինք իրենց սպասում այստեղ»,- «Իզմիրլյան» ԲԿ-ում կատարվող խուզարկությունների վերաբերյալ ասաց ԲԿ-ի հոգևոր տեսուչ Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանը։ Հարցին, թե արդյոք սա կապ ունի Եպիսկոպոսաց ժողովի հետ, պատասխանեց․ «Հստակ չեմ կարող ասել, նրանք ամեն քայլի ընդունակ են, և Սրբազանի ասածի համաձայն՝ եթե իրենք ամեն քայլի ընդունակ են, մենք էլ պատրաստ ենք, բացարձակ մտավախություն չունենք, որովհետև արդար ենք։ Սա եկեղեցապատկան կառույց է և իրադարձությունները կապ չունեն տնօրենի անվան հետ: Սա հակաեկեղեցական արշավի հերթական դրսևորումներից է»։ |
|
Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իզմիրլյանն են խուզարկում առավոտ կանուխ․ սա խոսում է դեպի վեհարան մի նոր գրոհի մասին»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել էր, որ իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը։ ՔԿ-ից էլ հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ։ Իսկ թե ինչ վարույթի մասին է խոսքը՝ կառույցից դեռևս չեն մանրամասնում։ ***
|


