▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սաակաշվիլի. Ուկրաինայի հաջողությունը նաեւ Հայաստանի ու Մոլդովայի հաջողությունն է. 168.am

168.am-ը գրում է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հանդես է եկել Կիեւի մայդանում եւ իր աջակցությունը հայտնել Ուկրաինայի եվրաինտեգրմանը:

«Այսօր դուք ոչ միայն պաշտպանում եք ձեր ապագան, այլեւ Ուկրաինայի ապագան, դուք պաշտպանում եք բոլորիս»,-հայտարարել է նա, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Սաակաշվիլիի խոսքով` Ուկրաինայի ազատության հաջողությունը նաեւ Վրաստանի, ինչպես նաեւ Հայաստանի ու Մոլդովայի ազատության հաջողությունն է: «Եթե մենք միասին չլինենք, ապա կրեմլյան մարդասպանը մեզ առանձին –առանձին կոչնչացնի»,-հայտարարել է նա:

Սաակաշվիլին նաեւ հասկացնել է տվել, որ Մաքսային միությունը «կործանում է ու կոռուպցիա»: «Կասկած չկա, որ ձեր հաղթանակը կփոխի մեզ եւ Ռուսատանը: Ուկրաինական հաղթանակը վերջ կդնի Պուտինի ռեժիմին, իսկ դասագրքերում կգրեն, որ Ռուսական կայսրության գոյությունը դադարեց Եվրոմայդանում»,-հայտարարել է Սաակաշվիլին ուկրաիներենով:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին