«Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այն բանից հետո, երբ հրապարակային ՀԵՐՔԵՑԻՆՔ ռսաթուրք պրոպագանդիստ Ստեփան Սաֆարյանի հերթական կեղծիքը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից պատերազմի դադարեցման պահանջով բանաձևի խափանման մեջ պապուասների ու դոմինիկացիների առնչությունը (Ստյոպան հղում էր տալիս պատերազմի ընթացքում Ադրբեջանի կեղծիքի պրոպագանդայի մեքենայի կառավարող Հիքմետ Հաջիևին), Ստեփանն իր զոմբիացված հետևորդների առաջ արդարանալու համար մի նոր երկար-բարակ լավաշով է հանդես եկել։
Մինչև վերջ չկարդացի, բայց երևում է պարոն Սաֆարյանը հայ ժողովրդին հիմարի տեղ դնելու համար ահագին ազատ ժամանակ ունի։
Ստեփանը մտածել-մտածել է ու որոշել է հերքել իր իսկ նախկին գրածները, թեպետ կրկին շրջանցել է այն փաստը, որ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հստակ նշել է, որ բանաձևը խափանել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ՄՇՏԱԿԱՆ անդամներից մեկը։
Էքստրեմալ խելագարությունների սիրահարներին խորհուրդ եմ տալիս կարդալ մեր հաշվին աշխատավարձ ստացող Ստեփանի հերթական գլուխգործցը, գուցե այս բազմասերիանոց թրիլերի վերջում պարզվի, որ բանաձևը խափանել է Ազգային-Ժողովրդավարական Բևեռը (Ուղեղի բռնաբարության սիրահարներ կային չէ՞ Հակոբ Բադալյանի նման, որ ասում էին Ծռերի ապստամբությունը Լավրովյան պլանի դեմ խափանեց հայ-ադրբեջանական սահմանին մոնիտորինգի մեխանիզմներ տեղադրելու հարցը)։
Մտածող մարդիկ երևի արդեն հասկացել են, որ եթե չարագործի անունը չի հրապարակվել, ապա դա ԹրքաՌուսաստանն է։
Հետաքրիր է հանրային խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնող այս չարիքի մտքով անցե՞լ է առաջիկա օրերին Լավրովի՝ այստեղ և Բաքու գալու օրակարգերը հայ ժողովրդին ներկայացնելը, թե մի գիշերվա մեջ լսելու ենք, որ Սյունիքը այլևս ռուսական իրավազորության ներքո է փոխանցվել, իսկ ինքը երկար-բարակ լավաշներով հայությանը առաջարկելու է հետաքրքրաշարժ, բազմասերիանոց հերթական գլուխկոտրուկ-դետեկտիվը, միասին պարզելու, թե որ երկրի մատն է խառը Սյունիքի ռսաթրքականացման մեջ»։