Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքում երեկ ադրբեջանցի է հայտնվել:
NEWS.am-ն է գրում ու նշում, որ կայքի հետ զրույցում գյուղապետ Սմբատ Մուղդուսյանը հայտնել է, որ ադրբեջանցի տղամարդուն նկատել են դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը` ժամը 4:00-5:00-ի կողմերը:
«Գյուղի հացի փռան մոտ են գտել, ԱԱԾ աշխատակիցները նրան տարել են, այլ մանրամսների չեմ տիրապետում»,-ասել է նա: