▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սահմանին կրակու՞մ են․ Հարվածու՞մ են Ջերմուկ քաղաքի ուղղությամբ․ Համացանցի և ՊՆ-ի արձագանքը

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Սահմանին կրակու՞մ են․ Հարվածու՞մ են  Ջերմուկ քաղաքի ուղղությամբ․   Համացանցի  և ՊՆ-ի արձագանքը

«Ազատագրում» թելեգրամ-ալիքը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, որ հակառակորդը հարվածում է Ջերմուկ քաղաքի ուղղությամբ: Պարզ լսվում են պայթյունի ձայներն ու տեսանելի է լույսի բռնկումը:

«ՕրագիրՆյուզ»-ը գրել է, որ կայքի տեղեկություններով՝ արդեն 3 ժամ է՝ Պաշտպանության նախարարության բունկերում խորհրդակցություն է ընթանում։ Այս պահին էլ խորհրդակցությունը դեռ շարունակվում է։ Ըստ ՊՆ օպերատիվ տեղեկությունների՝ հնարավոր է՝ մինչև լուսաբաց տեղի ունենա հարձակում։

«Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ադրբեջանը մեծ քանակության զինտեխնիկա և մարդկային ուժ է կուտակել 3 ուղղություններով` Քարվաճառ, Բերձոր և Նախիջևան։ Աղբյուրի տեղեկություններով՝ զորամասերի ողջ անձնակազմը բարձրացել է դիրքեր։ Տեղեկություններ կան այն մասին, որ Ադրբեջանի նպատակը Սիսիանի ճանապարհով Սյունիքը կտրելն է, ինչի վերջնանպատակը Սյունիքի միջանցքն է։ Ըստ էության՝ հարձակում է լինելու 2 կողմից։ Նաև տեղեկություն ենք ստացվել այն մասին, որ զինկոմիսարիատներին արդեն հրահանգ է իջեցվել, և վերջիններս վաղվանից սկսելու են ինտենսիվ աշխատանքները»,-գրել է սկզբնաղբյուր կայքը։

Պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկությունը, թե ռազմական գերատեսչության բունկերում երեք ժամից ավելի խորհրդակցություն է տեղի ունեցել և քննարկվել Ադրբեջանի հնարավոր հարձակումը ՀՀ-ի վրա։ «Խորհրդակցություններ պարբերաբար լինում են: Լրատվամիջոցի հիշատակած ձևաչափով, բովանդակությամբ ու տևողությամբ խորհրդակցություն այսօր չի եղել»,- ասել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը Ֆակտոր․am-ին։

Հավելենք, որ «Հայոց հայրենիք» կուսակցության անդամ Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն մոտ 15 րոպե է՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի, Սոթքի, Շիշպալի և այլ հատվածների սահմանային մասերում մարտեր են ընթանում: Օգտագործվում են և ծանր հրետանի և զրահամեքենաներ և հրաձգային տեսակներ: ՀՀ ՊՆ ինչու ես լուռ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին