▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սահմռկեցուցիչ դեպք. անհայտ անձինք քանդել են Մանվել Գրիգորյանի գերեզմանն ու հանել դին

Հունվարի 6-ին սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել:

ARM24.net-ի տեղեկություններով, այդ օրը ԵԿՄ նախկին նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հարազատներն այցելել են Արշալույս գյուղի իրենց ընտանեկան գերեզմանատուն, սակայն գեներալի մարմինը գերեզմանում չի եղել:

Գեներալի շիրիմն ամբողջությամբ քանդված է եղել, իսկ դիակը՝ հանած դագաղից և դրած գերեզմանի կողքին:

Հարազատներն այս մասին ոչ ոքի չեն տեղակացրել՝ ամաչել են կատարվածի մասին բարձրաձայնելուց, սակայն խնդրի շուրջ մտահոգված են ու այդ օրվանից ամենօրյա հսկողություն են սահմանել գերեզմանի մոտ: Նրանց մխիթարում է այն, որ գիշերը կենդանիները Արցախի հերոսի մարմինը չեն պղծել։

Հավելենք, որ  Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանն  armlur.am-ի հետ զրույցում՝  ընտանիքի անունից  հայտարարել է , որ տարածված լուրն իրականությանը չի համապատասխանում։

-Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, եւ չգիտեմ, թե ում հիվանդագին երեւակայության արդյունքում կարող էր ծնվել նման ենթադրություն։ Ճշտել եմ եւ ընտանիքի անունից լիազորված եմ հայտնելու, որ նման բան չկա։ Մանվել Գրիգորյանն այն ազգային հերոսն է, ում գերեզմանոցում մեծ հաճախականությամբ այցելում են ՀՀ շատ շնորհակալ քաղաքացիներ,- հայտնել է փաստաբանը։

Մանվել Գրիգորյանը մահացել է 2020թվականի նոյեմբերի19֊ին։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին