Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչպես հայտնել էի, Սամսոնյանին տեղափոխեցին Երևանի քննչական (Պարույր Սևակ փողոց): |
Դիտեք նաև՝
Թարմացված․ Այսօր առավոտյան ոստիկանության ծառայողները, կոշտ մեթոդներով, մի քանի հոգով ասֆալտին պառկեցնելով, բերման են ենթարկել «Իմնեմնիմի» պոդքաստի հաղորդավարներից Նարեկ Սամսոնյանին։ Նա հիմա Քննչական կոմիտեում է, և, ինչպես հայտնում են ՔԿ-ից, Սամսոնյանին բերման են ենթարկել ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով (Խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) քննվող քրեական վարույթի շրջանակներում։
Սամսոնյանի հետ «Իմնեմնիմի» պոդքաստը վարող մյուս հաղորդավարը Վազգեն Սաղաթելյանն է, նրանք երկուսն էլ շատ կոշտ բառամթերքով են հաճախ հանդես գալիս թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ նրա իշխանության ներկայացուցիչների հասցեին։
Սաղաթելյանը MediaHub-ի հետ զրույցում ասել է, որ իրենք արդեն սովոր են, որ ընդդիմադիրներին նույնիսկ բերման ենթարկելու պրոցեսը պատժամիջոցների յուրահատուկ տեսակ է դարձել։
«Որովհետև մի քանի հոգու գետնին պառկացնելով՝ ասես հակաահաբեկչական լուրջ գործողություն են իրականացնում, այսինքն՝ շոու, որը մենք գիտենք, թե ում ուղիղ ուղղորդմամբ և պատվերով է արվում, և ով է դրանից հետո հաճույք ստանում դա նայելով»,- ասել է Վազգեն Սաղաթելյանը։
-Մտահոգություն չունե՞ք, որ հաջորդը Ձեր հետևից կգան՝ հաշվի առնելով, որ միասին եք ձեր հանրային գործունեությունը ծավալում։
-Դե, ենթադրելի է, որ հաջորդը պետք է ես լինեմ, ես ուղղակի տանից դեռ դուրս չէի եկել, Նարեկը ավելի շուտ՝ ժամը 12-ին էր դուրս եկել, ես ավելի ուշ էի պատրաստվում, բայց հիմա, երևի թե, իմ պլանավորածից ավելի շուտ դուրս կգամ, որ եթե բռնում են, թող ավելի շուտ բռնեն, որ երեկոյան պլաններս դրանից չխախտվեն։ Քանի որ հոդվածը ենթադրում է խմբի առկայություն, ենթադրում եմ, որ Նարեկի խմբակիցը այդ համացանցային գործունեությամբ ես եմ։ Այնպես որ, չեմ բացառում, որ մինչև այս հոդվածը տեղ կգտնի Ձեր լրատվականում, արդեն գուցե իրավիճակ փոխված լինի արդեն իմ՝ ազատության մեջ լինել-չլինելու համատեքստում։
-Պատրա՞ստ եք բերման ենթարկվել ոստիկանների կյողմից նման կոշտ ձևով։
-Հիմա ինչքան էլ կոշտ ձևով լինի, մեկ է՝ դա չի հասնի էն վիճակի, որ էս երկիրը գցել են։ Սա խուլիգանություն է, սա ազատ խոսքի հանդեպ բռնություն է, Նարեկին առաջին անգամ չէ, որ էդ ձևով բերման են ենթարկում։
-Ի դեպ, Քննչականի տարածած հաղորդագրության մեջ «Խուլիգանություն» է որակվել ձեր արարքը՝ խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով։
-Խուլիգանությունը իրենք են անում, ու սա առաջին դեպքը չէ։ Ես, իհարկե, որ ասեմ՝ ապշած ենք, զարհուրելի է․․․ Տեսնում ենք, էլի, Նիկոլի օրոք ինչպիսին է իրենց պատկերացումներն արդարադատության մասին։ Իրենք Քրեական օրենսգրքի իրենց սեփական ռեֆորմներով, որի մասին Ռուբեն Մելիքյանը շատ լավ լայվ է արել որոշ ժամանակ առաջ, որտեղ ներկայացրել է, թե ինչ մանիպուլյացիաներ է հնարավոր անել այդ հոդվածի շուրջ։ Այնպես որ, կտեսնենք։ Բնականաբար, սա ուղղակի ազատ խոսքի հանդեպ հերթական բռնությունն է էդ փնթի վարչապետի ասած՝ «ժողովրդավարության բաստիոնում»։
-Իսկ սպասելի՞ էր ձեզ համար, որ մի օր կգան ձեր հետևից, որովհետև ձեր հաղորդման շրջանակներում դուք հաճախ եք վիրավորական կամ հայհոյախառը ձևակերպումներով արտահայտվում Նիկոլ Փաշինյանի և իշխանության այլ ներկայացուցիչների հասցեին, ուստի սպասո՞ւմ էիք, որ մի օր այդ ամենը այսպիսի հետևանքներ կունենա։